ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Բրիտտենի օրերը

Բրիտտենի օրերը
03.07.2014 | 17:25

20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությունների եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ այսօր` «Դիլիջան» կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այնտեղ էլ տեղի ունեցավ Բենջամին Բրիտտենի հուշաքարի և նրա՝ Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը և կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Ի՞նչն է կապում Բրիտտենին Հայաստանի հետ:
1965 թ. Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանում են Հայաստան՝ հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաև դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն իր տիկնոջ՝ օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ (ի դեպ, միջոցառման ընթացքում հնչում էր նրա վոկալ շարքը):
Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը: Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարք:
«Ինչեր ասես, որ չէին մտածում մեր հյուրընկալ տանտերերը մեր օրերը լեցուն դարձնելու համար: Այդպես էլ երբեք Բենն ու Փիթերը չիմացան, թե ինչ հերոսական ջանքեր էին պահանջվում, որպեսզի կազմակերպվեին բնության գրկում անցկացվող պիկնիկները, մեր լեռներ բարձրանալը, որոնք այնքան բարձր էին, որ շրջակայքում անգամ բնակելի տներ չկային, սակայն չգիտես ինչ հրաշքով մեզ միշտ ճանապարհի վերջում դիմավորում էին հյուրասեր մարդիկ՝ լի սեղաններով»,- Հայաստան կատարած այցելության մասին հիշել է Գալինա Վիշնևսկայան:
Բենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում, 1913 թ. նոյեմբերի 22-ին՝ երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակը տոնել են ողջ աշխարհում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ